Մեր մասին

Տեսահսկման և պահպանության համակարգերի նախագծմամբ, տեղադրմամբ և  վաճառքով զբաղվող «General Security Systems»  ընկերությունը 2014 թվականից հասարակության, պետության և բիզնեսի անվտանգության ապահովագրման համար առաջարկում է որակյալ արտադրանք և իրականացնում է  հաճախորդների կողմից առաջադրված ցանկացած  բարդության նախագծերի կատարում՝ պրոֆեսիոնալ մասնագետների կողմից։

Մեր ընկերությունը հանդիսանում է UNV (Uniview) և ELDES ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ UNV ընկերությունը առաջիններից է և առաջնորդ է հանդիսանում անվտանգության համակարգերի ոլորտում։ ELDES ընկերությունը մասնագիտացված է անլար անվտանգության լուծումների ոլորտում․ լուծումների շառավիղը բաց տարածության մեջ հասնում է 3 կմ-ի: Սա ապահովում է արագ և հուսալի ֆունկցիոնալություն մինչև 600 մ² և ավելի տարածքներում:

   «General Security Systems»  ընկերության առաքելությունը՝ ինտելեկտուալ անվտանգության համակարգերի միջոցով ձևավորել անվտանգ հասարակություն և պետություն։

   Մեր ըկերության  հիմնական նպատակն է հաճախորդների և գործընկերների հետ ապահովել երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցություն ու անվտանգության համակարգերի ոլորտում  դառնալ առաջատարը Հայաստանի Հանրապետությունում

   Առաջարկում  ենք տեսահսկման և պահպանության համակարգերի մեծածախ և մանրածախ վաճառք, նախագծում, տեղադրում, մոնտաժման աշխատանքներ, ինչպես նաև ցանկացած բարդության համակարգերի սպասարկում։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ